Բաժին. Տնտեսական

2023թ. հունվար-մայիսին Հայաստանում կաթի արտադրությունն աճել է 16.3%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 3,682.4 հազար լիտր։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 16.3%-ով։

Միևնույն ժամանակ, կարագի արտադրությունն աճել է 63.3%-ով և կազմել 3,003.9 տոննա։ Պանրի արտադրությունը նվազել է 11.9%-ով և կազմել 7,434.1 տոննա։ Կաթնաշոռի արտադրության ծավալներն աճել է 14.6%-ով և կազմել 840.6 տոննա։ Մածունի արտադրությունը նվազել է 0.2%-ով և կազմել 3,661.4 տոննա։ Թթվասերի արտադրությունն աճել է 3.3%-ով և կազմել 2,488.2 տոննա, իսկ պաղպաղակի արտադրությունն աճել է 2.4%-ով և կազմել 3,417.9 հազար լիտր։

Share