Բաժին. Տնտեսական

2023թ. հունվար-մայիսին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 2.1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-մայիս ամիսներին ամիսներին Հայաստանում արտադրվել է 107,606.4 տոննա հաց։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 2.1%-ով։

Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը նվազել է 0.1%-ով և կազմել 73,933.2 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը նվազել է 3.8%-ով և կազմել 760.3 տոննա։ Մակարոնեղենի արտադրությունն աճել է 7.6%-ով և կազմել 2,387.7 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը նվազել է 4.5%-ով և կազմել 3,140.3 տոննա։

Share