Բաժին. Տնտեսական

ԲԱՖԵԹԻ ՀԵՏ ԸՆԹՐԻՔԻ ՀՐԱՎԻՐԱՏՈՄՍԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է 3.4 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ

Ամերիկացի միլիարդատեր և հայտնի ներդրող Ուորեն Բաֆեթի հետ ընթրիքի հրավիրատոմսը վաճառվել է ռեկորդային՝ 3.46 մլն ԱՄՆ դոլարով: Անցյալ շաբաթ կայացած ամենամյա բարեգործական աճուրդի ժամանակ աշխարհի հարուստ մարդկանցից մեկի հետ ընթրիքի հնարավորության համար «պայքարել են» 10 թեկնածուներ: Ամենահաջողակն, ով առավելագույն գումարն է առաջարկել հրավիրատոմսի համար, ցանկացել է գաղտնի պահել իր անունը:

Աճուրդում ներգրավված ողջ գումարը կփոխանցվի Glide Foundation հիմնադրամին, որն աջակցում է Սան Ֆրանցիսկոյի անտուն մարդկանց:

Նշենք, որ Բաֆեթի հետ ընթրիքի հրավիրատոմսի աճուրդը կազմակերպվում է արդեն չորրորդ տարին:

Աճուրդի հաղթողը, որպես ընդունված ավանդույթ, Ուորեն Բաֆեթի հետ կընթի Նյու-Յորքի Smith and Wollensky ռեստորանում:

Նա նաև հնարավորություն ունի ընթրիքի հրավիրել ևս մի քանի հյուր:

Share