Բաժին. Տնտեսական

2023թ. հունվար-հունիսին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 2.7%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 4,270.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 2.7%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 6.8%-ով և կազմել 1,884.9 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 18.5%-ով և կազմել 915.8 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունն աճել է 12.9%-ով և կազմել 1,286.8 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 4.1%-ով և կազմել 1.2 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 79.9%-ով և կազմել է 181.4 մլն կՎտ ժամ։

Share