Բաժին. Տնտեսական

ՍՏՎԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

Եվրամիությունում տնտեսության առավել մեծ ստվերայնությամբ առանձնանում են Բուլղարիան և Ռումինիան: 2011 թվականի արդյունքներով այս երկու երկրներում ստվերային տնտեսության մասնաբաժինը գերազանցում է 30%-ը, մինչդեռ Եվրամիության անդամ երկրներում միջին ցուցանիշը տատնվում է 17%-ի սահմաններում:

Ըստ եվրոպական աղբյուրների՝ Ռումինիայում և Բուլղարիայում ստվերայնությունն առավել խորն է ծառայությունների ոլորտում: Շինարարության, առողջապահության և տուրիզմի ոլորտներում ստվերային տնտեսության մասնաբաժինը կազմում է 50-60%:

Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները՝ Գերմանիայում տնտեսության ստվերային ոլորտը կազմում է 10%, Դանիայում՝ 12%: Տնտեսության բարձր ստվերայնությամբ Բուլղարիային և Ռումինիային մոտ է նաև Հունաստանը, որտեղ ստվերային տնտեսության մասնաբաժինը կազմում է շուրջ 30%:

Share