Բաժին. Տնտեսական

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ՄԱՅԻՍԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 8%

Ընթացիկ տարվա մայիսին, տարեկան կտրվածքով, ՀՀ-ում գրանցվել է 8.0% տնտեսական աճ: Միևնույն ժամանակ, ապրիլ ամսվա համեմատությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 114.1%: Այս մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ ներկայացված տվյալների՝ հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, տնտեսական աճը մեր երկրում կազմել է 7.4%: Աճի համար որպես հիմնական «աղբյուր» ծառայել են արդյունաբերությունն ու ծառայությունների ոլորտը:

Այսպես, հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ՀՀ արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալն աճել է 15%-ով և կազմել 409.5 մլրդ ՀՀ դրամ, իսկ ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 10.4%-ով և կազմել 362.0 մլրդ ՀՀ դրամ:

Ըստ վերանայված տվյալների՝ ընթացիկ տարվա առաջին ամսվա արդյունքներով, նախորդ ամսվա համեմատությամբ, ՀՀ-ում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի «հետամանորյա» 52.1% անկում, փետրվարին ամսական կտրվածքով գրանցվել է 5.0% տնտեսական աճ, մարտին՝ 16.1% աճ, ապրիլին՝ 4.8% աճ:

Միևնույն ժամանակ, հունվարին, տարեկան կտրվածքով, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 106.9%, փետրվարին՝ 108.0%, մարտին՝ 106.3%, ապրիլին՝ 107.5%:

Share