Բաժին. Տնտեսական

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՀ Է ԾԻՐԱՆԻ ԲԵՐՔԻՑ

ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունն ամփոփել է հանրապետությունում մեկնարկած ծիրանի բերքահավաքի նախնական ցուցանիշները: Ըստ նախարարության տվյալների՝  նախորդ տարվա 2300 տոննայի փոխարեն այսօրվա դրությամբ արդեն արտահանվել է 3500 տոննա ծիրան: Միևնույն ժամանակ, տեղական վերամշակող կազմակերպությունները, որոնք բոլորն, ի դեպ, սկսել են ծիրանի մթերումը, արդեն ընդունել են 2000 տոննա ծիրան, այն դեպքում, երբ 2011 թվականի մթերման ընդհանուր ցուցանիշը ընդամենը 2800 տոննա էր:

Կատարված մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ նախորդ տարվա 48 հազար 200 տոննայի փոխարեն ընթացիկ տարվա արտադրության ծավալը զգալիորեն կավելանա:  Նախարարությունը նույն զարգացումն ակնկալում է նաև արտահանումների ու մթերումների բնագավառում:

Share