Բաժին. Տնտեսական

2023թ. հունվար-հուլիսին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10.4%-ով

2023թ. հունվար-հուլիս ամիսներին, 2022թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 10.4%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, շինարարության և ծառայությունների ոլորտները։

Այսպես, հունվար-հուլիս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 0.5%-ով, շինարարությունն աճել է 17.2%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 23.0%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալն աճել է 14.9%-ով։

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1,384,262.1 մլն ՀՀ դրամ, շինարարության ծավալը՝ 222,478.7 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 2,759,104.2 մլն ՀՀ դրամ, իսկ ծառայությունների ծավալը՝ 1,689,352.4 մլն ՀՀ դրամ։

Ինչ կայանում է սպառողական գների ինդեքսին, ապա այն կազմել է 103.6%։

Share