Բաժին. Տնտեսական

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2023թ. հունվար-հունիս

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 3.267 մլրդ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 72.78%-ով կամ 1.376 մլրդ դոլարով։

Արտահանման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն աճել են 203.1%-ով կամ 1.123 մլրդ դոլարով և կազմել 1.677 մլրդ դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 51.33%-ը։

Երկրորդն ԱՄէ-ն է՝ 469.73 մլն դոլար, +281.7% կամ 346.67 մլն դոլար։ Էմիրություններին է բաժին ընկնում արտահանման ծավալի 14.38%-ը։

Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 207.33 մլն դոլար, +17.65% կամ +31.098 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալի 6.35%։

Չորրորդ հորիզոնականում Նիդերլանդներ է՝ 170.69 մլն դոլար, +45.80% կամ +53.62 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 5.23%-ը։

Իրաքը հինգերորդն է՝ 100.23 մլն դոլար, -7.23% կամ -7.81 մլն դոլար։ Իրաքին բաժին է ընկնում արտահանման ծավալների 3.07%-ը։

Վեցերորդ տեղում Վրաստանն է՝ 76.1 մլն դոլար, -15.53% կամ 13.99 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 2.33%-ը։

Յոթերորդը Իրանն է՝ 53.58 մլն դոլար, -7.53% կամ -4.36 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.64%-ը։

Ութերորդ հորիզոնականում Գերմանիան է՝ 45.74 մլն դոլար, -16.22% կամ -8.85 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.4%-ը։

Իններորդը Բելառուսն է՝ 26.72 մլն դոլար, +159.01% կամ +26.72 մլն դոլար։ Բելառուսին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.33%-ը։

Տասնյակը եզրափակում է Շվեյցարիան՝ 40.04 մլն դոլար, -71.89% կամ -102.4 մլն դոլար։ Շվեյցարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.23%-ը։

Ինչ կայանում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից արտահանման ծավալներն աճել են 198.98%-ով կամ 1.18 մլրդ դոլարով և կազմել 1.77 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է 203.79%-ով կամ 1.17 մլրդ դոլարով և կազմել 1.751 մլրդ դոլար։ ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 54.29%, իսկ ԵԱՏՄ երկրներին՝ 53.60%։

Եվրամիության ուղղությամբ արտահանման ծավալները նվազել են 11.52%-ով կամ 49.79 մլն դոլարով և կազմել 376.32 մլն դոլար։ Եվրամիությանը բաժին է ընկնում արտահանման ծավալների 11.52%-ը։

Share