Բաժին. Տնտեսական

2023թ. հունվար-հուլիսին Հայաստանում արտահանումն աճել է 62.1%-ով

2023թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 10,377.6 մլն ԱՄՆ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 62.6%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 2,690.4 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2023թ. հունվար-հուլիսին Հայաստանն արտահանել է 3,843.6 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 6,534.0 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճը կազմել է 62.1%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 63.0%։

Share