Բաժին. Տնտեսական

ՊԱՂՊԱՂԱԿԻ ԱՐՏԱԴՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 13%-ՈՎ

Այս տարվա հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, մեր հանրապետությունում գրանցվել է պաղպաղակի արտադրության ծավալների աճ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից` ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանում արտադրվել է 1433.6 հազար լիտր պաղպաղակ: Ցուցանիշը 2011 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 13.6%-ով:

Նշենք, որ 2011 թվականի առաջին հինգ ամիսների արդյունքներով մեր հանրապետությունում պաղպաղակի արտադրության ծավալները կազմել էին 1262.4 հազար լիտր:

Share