Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒՆԻՍԻՆ ԱՐՏԱՀԱՆՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 6 ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱ ԾԻՐԱՆ

Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին մեր հանրապետությունից արտահանվել է 8302.58 տոննա պտուղբանջարեղեն, որից` 6170.05 տոննա ծիրան, 391.06 տոննա կեռաս, 2.15 տոննա սալոր և 847.9 տոննա խաղող: Այս մասին տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ լրագրողների հետ կայացած հանդիպման շրջանակներում:

Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանից արտահանվել էր 4360.87 տոննա պտուղբանջարեղեն, որից 2800.15 տոննա ծիրան, 344.5 տոննա կեռաս, 0.12 տոննա սալոր և 326.16 տոննա խաղող:

Ըստ նախարարության պաշտոնական տվյալների՝ սույն թվականի հուլիսի 3-ի դրությամբ հանրապետության պտուղբանջարեղեն վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 3858.6 տոննա պտուղբանջարեղեն, որից 3407.7 պտուղ, այդ թվում՝ 2411.1 տոննա ծիրան և 450.9 տոննա բանջարեղեն:

Share