Բաժին. Տնտեսական

Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2023թ. հունվար-հուլիսին

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 5,158.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 1.9%-ով և կազմել 2,289.4 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 6.8%-ով և կազմել 1,102.0 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը նվազել է 7%-ով և կազմել 1,317.5 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 5.8%-ով և կազմել 1.3 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունը կազմել է 448.6 մլն կՎտ ժամ։

Share