Բաժին. Տնտեսական

ԾԻՐԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՃԵԼ Է 60%-ՈՎ

2012 թվականի հուլիսի 10-ի դրությամբ մեր հանրապետությունից արտահանվել է 10879.8 տոննա պտուղբանջարեղեն, որից` 8429.05 տոննա ծիրան, 579.29 տոննա կեռաս, 2.73 տոննա սալոր և 847.9 տոննա խաղող: Այս մասին հաղորդում է ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝  նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածում արտահանվել էր 6983.62 տոննա պտուղբանջարեղեն, որից 5267.05 տոննա ծիրան, 476.75 տոննա կեռաս, 0.12 տոննա սալոր և 326.16 տոննա խաղող:

Արդյունքում, այս տարի պտուղբանջարեղենի արտահանումն աճել է շուրջ 50%-ով, ընդ որում՝ միայն ծիրանի արտահանումը՝ ավելի քան 60%-ով:

Նշենք, որ  2011 թվականին արտահանվել էր ընդամենը 16884.03 տոննա պտուղբանջարեղեն, որից՝ 7301.34 տոննա ծիրան:

Share