Բաժին. Տնտեսական

2023թ. Հունիսի դրությամբ Հայաստանյան 67,377 կազմակերպությունում գրանցված է 725,972 աշխատակից

2023թ. Հունիսի դրությամբ ՀՀ-ում գործող 67,377 կազմակերպությունում գրանցված է 725,972 աշխատակից։ Միջինում մեկ կազմակերպությունում աշխատում է 10.8 աշխատակից և ստանում է 267,691 դրամ աշխատավարձ։

Մասնավորապես, 1-9 աշխատակից ունեցող կազմակերպությունների թիվը 56,680 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 84.1%-ը։ 1-9 աշխատակից ունեցող կազմակերպություններում զբաղված է 141,418 աշխատող։ Այս կազմակերպություններում միջինում աշխատում է 2.5 աշխատող՝ 129,033 դրամ աշխատավարձով։

10-49 աշխատակից ունեցող կազմակերպություների քանակը 8,502 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 12.6%-ը։ 10-49 աշխատակից ունեցող կազմակերպություններում զբաղված է 176,576 աշխատող։ Այս կազմակերպություններում միջինում աշխատում է 20.8 աշխատակից՝ 214,022 դրամ աշխատավարձով։

50-249 աշխատակից ունեցող կազմակերպություների քանակը 1,872 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 2.8%-ը։ 50-249 աշխատակից ունեցող կազմակերպություններում զբաղված է 175,759 աշխատող։ Այս կազմակերպություններում միջինում աշխատում է 93.9 աշխատակից՝ 280,073 դրամ աշխատավարձով։

250 և ավել աշխատակից ունեցող կազմակերպություների քանակը 323 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 0.5%-ը։ 250 և ավել աշխատակից ունեցող կազմակերպություններում զբաղված է 232,219 աշխատող։ Այս կազմակերպություններում միջինում աշխատում է 718.9 աշխատակից՝ 383,568 դրամ աշխատավարձով։

Հայաստանում գործող 3,691 պետական կազմակերպությունում զբաղված է 207,899 աշխատակից։ Այս կազմակերպություններում միջինում աշխատում է 56.3 աշխատակից՝ 203,864 դրամ աշխատավարձով։

Հայաստանում գործող 63,686 պետական կազմակերպությունում զբաղված է 518,073 աշխատակից։ Այս կազմակերպություններում միջինում աշխատում է 8.1 աշխատակից՝ 293,304 դրամ աշխատավարձով։

Share