Բաժին. Տնտեսական

2023թ. հունվար-օգոստոսին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10.4%-ով

2023թ. հունվար-օգոստոս ամիսներին, 2022թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 10.4%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են առևտրի շրջանառության, շինարարության և ծառայությունների ծավալները, նվազել է արդյունաբերական արտադրանքի ծավալը։

Այսպես, հունվար-օգոստոս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 0.1%-ով, շինարարությունն աճել է 17.3%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 23.1%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալն աճել է 14.8%-ով։

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1,615,332.3 մլն ՀՀ դրամ, շինարարության ծավալը՝ 283,569.7 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 3,245,620.2 մլն ՀՀ դրամ, իսկ ծառայությունների ծավալը՝ 1,958,063.7 մլն ՀՀ դրամ։

Ինչ կայանում է սպառողական գների ինդեքսին, ապա այն կազմել է 103.1%։

Share