Բաժին. Տնտեսական

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՆՎԱԶԵԼ Է

2012 թվականի առաջին կիսամյակում մեր երկրից արտահանվել է 1.3 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր մաքսային արժեքով 327.2 հազար լիտր խաղողի գինի (բնական): ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի փոխանցմամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Հայաստանից խաղողի գինու արտահանման ծավալը, բնաիրային արտահայությամբ, կրճատվել է շուրջ 9%-ով: Միևնույն ժամանակ, արժեքային արտահայտությամբ գրանցվել է խաղողի գինու արտահանման ծավալների 5% աճ:

Նշենք, որ 2011 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանից արտահանվել էր 1.2 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր մաքսային արժեքով 359.2 հազար լիտր խաղողի գինի:

Share