Բաժին. Տնտեսական

ՆԱԽԱՐԱՐ. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է 8-9% ԱՃ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը լրագրողներին է ներկայացրել առաջին կիսամյակում ոլորտում արձանագրված արդյունքները: Ըստ նախարարի հրապարակած տվյալների՝ առաջին կիսամյակում գյուղատնտեսական արտադրանքը կազմել է 203.6 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 8.1%-ով:

Հաշվետու ամիսներին բուսաբուծության ոլորտում աճը  կազմել է 28%, անասնապահության ոլորտում` 2%, ձկնաբուծության ոլորտում` 25.2%:

Նախարարը նշել է, որ գյուղատնտեսության ոլորտում նկատվող դրական տեղաշարժերը տարեվերջին 8-9% տնտեսական աճ են խոստանում:

Ըստ Սերգո Կարապետյանի՝ հատկապես լուրջ հաջողություններ կան ծիրանի արտադրության ոլորտում: Արդեն իսկ արտահանվել է 12.3 հազ. տոննա ծիրան` նախորդ տարվա 7300 տոննայի համեմատ: Մթերող տեղական կազմակերպությունները նախորդ ողջ տարվա 2830 տոննայի փոխարեն այս տարի արդեն իսկ 6150 տոննա ծիրան են մթերել:

Սպասվում է նաեւ խաղողի, դեղձի եւ խնձորի բարձր բերք:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի գնահատմամբ՝ որոշակի խնդիրներ կան հացահատիկային մշակաբույսերի առումով. հա-ի բերքատվությունը կնվազի, սակայն համախառն բերքը կմնա բարձր, քանի որ ընթացիկ տարում 22 հազ. Հա-ով ավելի ցանք է կատարվել:

Share