Բաժին. Տնտեսական

FORBES-Ը ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՅՏՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող հայտնիների այս տարվա վարկանիշը: Արդեն չորրորդ տարին անընդմեջ այն գլխավորում է ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին (Oprah Winfrey): Ըստ Forbes-ի գնահատման՝ 2011 թվականի մայիսից մինչև 2012 թվականի մայիս ամսին ընկած ժամանակահատվածում Օփրա Ուինֆրին վաստակել է 165 մլն ԱՄՆ դոլար:

160 մլն ԱՄՆ դոլար եկամուտով երկրորդ հորիզոնականում է ռեժիսոր և պրոդյուսեր Մայքլ Բեյը (Michael Bay): Եռյակը եզրափակում է ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը (Steven Spielberg), ով հաշվետու այս մեկ տարվա ընթացքում աշխատել է 130 մլն ԱՄՆ դոլար:

Առաջին հնգյակում են հայտնվել նաև պրոդյուսեր Ջերի Բրուքհայմերը (115 մլն ԱՄն դոլար) և ռեփեր Dr Dre-ն (115 մլն ԱՄՆ դոլար):

Ամբողջական ցանկը ներկայացված է այստեղ:

Share