Բաժին. Տնտեսական

2023թ. հունվար-օգոստոսին Հայաստանում գինու արտադրությունն աճել է 34.3%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 9,443.5 հազար լիտր գինի, որից 802.1 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ գինու արտադրության ծավալներն աճել են 34.3%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունն աճել է 98%-ով։

Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունն աճել է 2.4 անգամ և կազմել 478.2 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունը նվազել է 43.4%-ով և կազմել 775.1 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունը նվազել է 10.0%-ով և կազմել 19,406.8 հազար լիտր։

Share