Բաժին. Տնտեսական

2023թ. հունվար-օգոստոսին Հայաստանում ցեմենտի արտադրությունն աճել է 29.4%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 805.7 հազար տոննա ցեմենտ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 29.4%-ով։

Միևնույն ժամանակ, շինարարական շաղախների արտադրությունն աճել է 18.8%-ով և կազմել 80,713.2 տոննա։ Ապրանքային բետոնի արտադրության ծավալներն աճել են 20.7%-ով և կազմել 1,466,023.4 մ3։ Գիպսի արտադրությունը նվազել է 1.9%-ով և կազմել 24,050.0 տոննա։ Կրի արտադրությունն աճել է 35.2%-ով և կազմել 26,940.3 տոննա։ Ավազի արտադրությունն աճել է 46.2%-ով և կազմել 3,311.1 հազար տոննա, իսկ տուֆի արտադրությունն աճել է 51.8%-ով և կազմել 48,215.6 տոննա։

Share