Բաժին. Տնտեսական

FITCH-Ը ԿՐԿԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԱՄՆ-ԻՆ

Միջազգային Fitch վարկանիշային գործակալությունը կրկին սպառնում է իջեցնել ԱՄՆ-ի վարկանիշը, եթե երկրի կառավարության չհաջողվի կրճատել բյուջեի պակասուրդը: Այս մասին նշվում է գործակալության պաշտոնական հաղորդագրության մեջ: Նշենք, որ ներկայումս ԱՄՆ-ի սուվերեն վարկանիշը գտնվում է  AAA մակարդակում՝ բացասական կանխատեսմամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Congressional Budget Office-ի (CBO) պաշտոնական հայտարարության համաձայն՝ ընթացիկ տարվա արդյունքներով ԱՄՆ բյուջեի պակասուրդը կարող է գերազանցել երկրի ՀՆԱ-ի 70%-ը:

Share