Բաժին. Տնտեսական

2023թ. Հուլիսի դրությամբ Հայաստանյան 67,327 կազմակերպությունում գրանցված է 725,711 աշխատակից

2023թ. Հուլիսի դրությամբ ՀՀ-ում գործող 67,327 կազմակերպությունում գրանցված է 725,711 աշխատակից։ Միջինում մեկ կազմակերպությունում աշխատում է 10.8 աշխատակից և ստանում 269,729 դրամ աշխատավարձ։

Մասնավորապես, 1-9 աշխատակից ունեցող կազմակերպությունների թիվը 56,602 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 84.07%-ը։ 1-9 աշխատակից ունեցող կազմակերպություններում զբաղված է 141,632 աշխատող։ Այս կազմակերպություններում միջինում աշխատում է 2.5 աշխատող՝ 129,359 դրամ աշխատավարձով։

10-49 աշխատակից ունեցող կազմակերպություների քանակը 8,546 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 12.69%-ը։ 10-49 աշխատակից ունեցող կազմակերպություններում զբաղված է 177,922 աշխատող։ Այս կազմակերպություններում միջինում աշխատում է 20.8 աշխատակից՝ 237,538 դրամ աշխատավարձով։

50-249 աշխատակից ունեցող կազմակերպություների քանակը 1,857 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 2.76%-ը։ 50-249 աշխատակից ունեցող կազմակերպություններում զբաղված է 175,314 աշխատող։ Այս կազմակերպություններում միջինում աշխատում է 94.4 աշխատակից՝ 285,760 դրամ աշխատավարձով։

250 և ավել աշխատակից ունեցող կազմակերպություների քանակը 322 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 0.48%-ը։ 250 և ավել աշխատակից ունեցող կազմակերպություններում զբաղված է 230,843 աշխատող։ Այս կազմակերպություններում միջինում աշխատում է 716.9 աշխատակից՝ 368,489 դրամ աշխատավարձով։

Հայաստանում գործող 3,690 պետական կազմակերպությունում զբաղված է 205,131 աշխատակից։ Այս կազմակերպություններում միջինում աշխատում է 55.6 աշխատակից՝ 217,937 դրամ աշխատավարձով։

Հայաստանում գործող 63,637 պետական կազմակերպությունում զբաղված է 520,580 աշխատակից։ Այս կազմակերպություններում միջինում աշխատում է 8.2 աշխատակից՝ 290,137 դրամ աշխատավարձով։

Share