Բաժին. Տնտեսական

Հայաստանում ամենաշատը վարձատրվում են ՏՏ ոլորտի աշխատակիցները. 2023թ. հուլիս

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հուլիսի դրությամբ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 269,729 դրամ։

ՀՀ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածներում և տնտեսական գործունեության տեսակներում պատկերը հետևյալն է.

Հայաստանում ամենաշատը վարձատրվում են Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները՝ 1,011,270 դրամ, իսկ տեղեկատվություն և կապի ոլորտում (ներառյալ ՏՏ)՝ 824,318 դրամ։ Երկրորդ հորիզոնականում ֆինանսների և ապահովագրության ոլորտն է։ Ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 829,775 դրամ։

Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում՝ 462,811 դրամ։

Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝ 417,054 դրամ։

Մշակույթ, զվարճություններ և հանգիստ՝ 295,757 դրամ, մասնավորապես, մշակույթ և արվեստ՝ 146,810 դրամ։

Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 286,426 դրամ։

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 267,978 դրամ, մասնավորապես, գիտական հետազոտություններ և մշակումներ՝ 225,952 դրամ։

Փոխադրումներ և պահեստային տնտեսություն՝ 264,309 դրամ։

Շինարարություն՝ 250,506 դրամ։

Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 234,157 դրամ։

Մշակող արդյունաբերություն՝ 208,092 դրամ։

Մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում՝ 185,025 դրամ։

Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 182,527 դրամ։

Վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 181,002 դրամ։

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն՝ 176,088 դրամ։

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 168,528 դրամ։

Կրթություն՝ 147,981 դրամ։

Սպասարկման այլ ծառայություններ՝ 146,862 դրամ։

Կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 133,989 դրամ։

Հիշեցնենք, որ աշխատավարձի հաշվարկի համար կարող եք օգտվել «Բիզնես 24»-ի աշխատավարձի հաշվիչից։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share