Բաժին. Տնտեսական

2023թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.7%-ով

2023թ. հունվար – սեպտեմբեր ամիսներին, 2022թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 9.7%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են առևտրի շրջանառության, շինարարության, գյուղատնտեսության և ծառայությունների ծավալները, նվազել է արդյունաբերական արտադրանքի ծավալը։

Այսպես, հունվար – սեպտեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 0.6%-ով, շինարարությունն աճել է 17.0%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 23.3%-ով, բնակչության մատուցված ծառայությունների ծավալն աճել է 13.4%-ով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 1.7%-ով։

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1,842,959.3 մլն ՀՀ դրամ, շինարարության ծավալը՝ 349,306.3 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 3,750,362.6 մլն ՀՀ դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 619,678.6, իսկ ծառայությունների ծավալը՝ 2,216,065.5 մլն ՀՀ դրամ։

Ինչ կայանում է սպառողական գների ինդեքսին, ապա այն կազմել է 102.8%։

Share