Բաժին. Տնտեսական

FITCH-Ը ՎԵՐԱՆԱՅԵԼ Է ԻՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

Միջազգային Fitch Ratings վարկանիշային գործակալությունը վերանայել է և իջեցրել 2012 թվականի համար համաշխարհային տնտեսության աճի վերաբերյալ իր կանխատեսումները:  Ըստ նոր կանխատեսումների` 2012 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 2,1%-ով: 

Ինչպես նշվում է Fitch-ի հայտարարության մեջ` կանխատեսվող ցուցանիշի վերանայումը պայմանավորված է երկրների ընդհանուր տնտեսական իրավիճակի վատացմամբ, ինչպես նաև ֆինանսական կայունության անկմամբ: 

Կանխատեսվում է նաև, որ 2013 թվականին համաշխարհային տնտեսական աճը կկազմի 2,6%, իսկ 2014 թվականին` 2,8%: 

Նշենք, որ Fitch գործակալության փորձագետների կանխատեսմամբ՝ 2012 թվականին Եվրոգոտում կգրանցվի 0,5% տնտեսական աճ, իսկ 2013 թվականին ցուցանիշը կկազմի 0,3%:

Share