Բաժին. Տնտեսական

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2023թ.-ի հունվար-սեպտեմբերին

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 5.121 մլրդ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 44.84%-ով կամ 1.585 մլրդ դոլարով։

Արտահանման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն աճել են 85.03%-ով կամ 1.215 մլրդ դոլարով և կազմել 2.645 մլրդ դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 51.65%-ը։

Երկրորդն ԱՄէ-ն է՝ 665.46 մլն դոլար, +138.52% կամ +386.47 մլն դոլար։ Էմիրություններին է բաժին ընկնում արտահանման ծավալի 13.00%-ը։

Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 322.57 մլն դոլար, +19.91% կամ +53.561 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալի 6.30%։

Չորրորդ հորիզոնականում Նիդերլանդներ է՝ 218.72 մլն դոլար, +33.79% կամ +55.24 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 4.27%-ը։

Իրաքը հինգերորդն է՝ 136.96 մլն դոլար, -18.71% կամ -31.52 մլն դոլար։ Իրաքին բաժին է ընկնում արտահանման ծավալների 2.67%-ը։

Վեցերորդ տեղում Վրաստանն է՝ 110.19 մլն դոլար, -10.01% կամ -12.26 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 2.15%-ը։

Յոթերորդը Բելառուսն է՝ 80.57 մլն դոլար, +61.09% կամ +30.56 մլն դոլար։ Բելառուսին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.57%-ը։

Ութերորդ հորիզոնականում Բուլղարիան է՝ 80.09 մլն դոլար, -57.24% կամ -107.22 մլն դոլար։ Բուլղարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.56%-ը։

Իններորդը Իրանն է՝ 75.44 մլն դոլար, -10.88% կամ -9.21 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.47%-ը։

Տասնյակը եզրափակում է Բելգիան՝ 68.16 մլն դոլար, +9.46% կամ +5.89 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.33%-ը։

Ինչ կայանում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից արտահանման ծավալներն աճել են 85.35%-ով կամ 1.301 մլրդ դոլարով և կազմել 2.825 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է 87.04%-ով կամ 1.30 մլրդ դոլարով և կազմել 2.794 մլրդ դոլար։ ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 55.18%, իսկ ԵԱՏՄ երկրներին՝ 54.56%։

Եվրամիության ուղղությամբ արտահանման ծավալները նվազել են 5.11%-ով կամ 30.997 մլն դոլարով և կազմել 575.51 մլն դոլար։ Եվրամիությանը բաժին է ընկնում արտահանման ծավալների 11.24%-ը։

Share