Բաժին. Տնտեսական

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2023թ. հունվար-սեպտեմբեր

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 8.488 մլրդ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն աճել են 46.42%-ով կամ 2.69 մլրդ դոլարով։

Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն աճել են 15.35%-ով կամ 299.66 մլն դոլարով և կազմել 2.251 մլրդ դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 26.52%-ը։

Երկրորդը Չինաստանն է՝ 721.09 մլն դոլար, +45.47% կամ 225.39 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման 8.50%-ը։

Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 702.41 մլն դոլար, +51.67% կամ 239.29 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ներմուծման 8.28%-ը։

Չորրորդ հորիզոնականում ԱՄՆ-ն է՝ 693.7 մլն դոլար, +158.84% կամ 425.7 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ներմուծման 8.17%-ը։

ԱՄԷ-ն հինգերորդն է՝ 443.7 մլն դոլար, +73.94% կամ 188.6 մլն դոլար։ Էմիրատներին բաժին է ընկնում ներմուծման 5.23%-ը։

Վեցերորդ տեղում Իրանն է՝ 439.32 մլն դոլար, +6.66% կամ 27.45 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում ներմուծման 5.18%-ը։

Յոթերորդը Գերմանիան է՝ 433.31 մլն դոլար, +52.36% կամ 148.91 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ներմուծման 5.10%-ը։

Ութերորդ հորիզոնականում Իտալիան է՝ 246.93 մլն դոլար, +47.62% կամ 79.66 մլն դոլար։ Իտալիային բաժին է ընկնում ներմուծման 2.91%-ը։

Իններորդը Նիդերլանդներն է՝ 135.82 մլն դոլար, +64.28% կամ 53.14 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում ներմուծման 1.60%-ը։

Տասնյակը եզրափակում է Բելգիան՝ 109.56 մլն դոլար, +42.41% կամ 32.63 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում ներմուծման 1.29%-ը։

Այլ երկրների մասնաբաժինը ներմուծման ծավալներում մազմում է 27.23%։

Ինչ կայանում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալներն աճել են 13.75%-ով և կազմել 2.435 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից ներմուծումն աճել է 13.92%-ով և կազմել 2.349 մլրդ դոլար։ Ինչ կայանում է Եվրամիությանը, ապա այս ուղղությամբ ներմուծման ծավալներն աճել են 48.48%-ով և կազմել 1.71 մլրդ դոլար։

Ներմուծված արտադրանքի ծագման երկրների դեպքում պատկերը հետևյալն է.

2023թ. հունվար-սեպտեմբերին Հայաստան է ներմուծվել 2.136 մլրդ դոլարի ռուսական արտադրանք՝ +18.18%։

Չինական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 1.244 մլրդ դոլար՝ + 32.61%։

Ամերիկյան արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 513.14 մլն դոլար՝ +132.49%։

Իրանական արտադրանքի ներմուծման ծավալները 431.73 մլն դոլար է՝ +4.93%։

Գերմանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 428.29 մլն դոլար՝ +71.41%։

Ներմուծված ճապոնական արտադրանքի ծավալը կազմել է 295.2 մլն դոլար՝ 187.32%։

Ներմուծված իտալական արտադրանքի ծավալը կազմել է 268.67 մլն դոլար՝ +43.24%։

Կորեական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 120.67 մլն դոլար՝ 94.14%։

Լեհական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 119.16 մլն դոլար՝ +151.92%։

Ֆրանսիական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 110.85 մլն դոլար՝ +53.38%։

Share