Բաժին. Տնտեսական

2023թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.2%-ով

2023թ. հունվար – հոկտեմբեր ամիսներին, 2022թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 9.2%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են առևտրի շրջանառության, շինարարության և ծառայությունների ծավալները, նվազել է արդյունաբերական արտադրանքի ծավալը։

Այսպես, հունվար – հոկտեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 0.5%-ով, շինարարությունն աճել է 16.4%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 23.3%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալն աճել է 12.1%-ով։

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 2,094,935.0 մլն ՀՀ դրամ, շինարարության ծավալը՝ 418,243.0 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 4,247,182.3 մլն ՀՀ դրամ, իսկ ծառայությունների ծավալը՝ 2,483,833.8 մլն ՀՀ դրամ։

Ինչ կայանում է սպառողական գների ինդեքսին, ապա այն կազմել է 102.5%։

Share