Բաժին. Տնտեսական

2023թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտահանումն աճել է 38.5%-ով

2023թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 15,445.5 մլն ԱՄՆ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 41.2%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 3,855.3 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2023թ.-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանն արտահանել է 5,795.1 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 9,650.4 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճը կազմել է 38.5%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 42.9%։

Share