Բաժին. Տնտեսական

ԱՄՆ-Ի ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է ՇՈՒՐՋ 1.1 ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ

2011-2012 ֆինանսական տարում, որն ավարտվել է ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ին, ԱՄՆ պետական բյուջեի պակասուրդը կազմել է 1,089 տրիլիոն ԱՄՆ դոլար: Այս մասին հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:

Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու տարում, նախորդ ֆինանսական տարվա համեմատությամբ, երկրի բյուջեի պակասուրդը կրճատվել է 16%-ով՝ շնորհիվ պետական ծախսերի կրճատման և պետական բյուջեի եկամուտների աճի:  Նշենք, որ 2010-2011 ֆինանսական տարում ԱՄՆ բյուջեի պակասուրդը կազմել էր 1.299 տրիլիոն ԱՄՆ դոլար:

Հատկանշական է, որ հաշվետու ֆինանսական տարվա վերջին ամիսը՝ սեպտեմբերը, ԱՄՆ-ն ամփոփել էր բյուջեի հավելուրդով: Այն կազմել էր 75 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա սեպտեմբերին գրանցված 63 մլրդ ԱՄՆ դոլար պակասուրդի դիմաց:

Նշենք նաև, որ բյուջեի պակասուրդի բարձր ցուցանիշը հանգեցրել է նրան, որ ներկայումս ԱՄՆ-ի պետական պարտքը գերազանցում է 16 տրիլիոն ԱՄՆ դոլարը:

Share