Բաժին. Տնտեսական

ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ HYATT PLACE ՀՅՈՒՐԱՆՈՑ

Երևանի կենտրոնում, Հանրապետության հրապարակի հարևանությամբ, կբացվի Hyatt Place հյուրանոց: Ինչպես նշվում է Hyatt Hotels Corporation-ի պաշտոնական հայտարարության մեջ՝ այս նպատակով ընկերությունն արդեն իսկ համապատասխան համաձայնագիր է ստորագրել հայկական «Գինեքար» ընկերության հետ:

Նախատեսվում է, որ Hyatt Place Yerevan հյուրանոցը կբացվի 2013 թվականի գարնանը: Այն կունենա 96 հյուրանոցային համար, ինչպես նաև խորհրդակցությունների և նիստերի դահլիճներ, ռեստորաններ, բար և մարզասրահ:

«Մենք հպարտ ենք, որ Հայաստանում բացում ենք առաջին Hyatt Place հյուրանոցը: Hyatt Place-ը ինքնատիպ և թարմ բրենդ է, և  մենք վստահ ենք, որ Hyatt Place հյուրանոցը կգործի շատ հաջող՝ ծառայություններ մատուցելով ինչպես բինզես ոլորտին, այնպես էլ զբոսաշրջիկներին», – նշել է «Գինեքար» ընկերության ղեկավար Սամվել Սարգսյանը:

Share