Բաժին. Տնտեսական

Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2023թ. հունվար-հոկտեմբերին

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 7,287.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 0.2%-ով և կազմել 3,040.6 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 14.7%-ով և կազմել 1,457.6 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը նվազել է 6.2%-ով և կազմել 2,106.6 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 13.9%-ով և կազմել 1.6 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունը կազմել է 680.8 մլն կՎտ ժամ։

Share