Բաժին. Տնտեսական

1 ՄԼՐԴ ՍՄԱՐԹՖՈՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎԵԼ Է 16 ՏԱՐԻ

Ամբողջ աշխարհում վաճառված և օգտագործվող սմարթֆոնների ընդհանուր թիվն արդեն գերազանցում է 1 մլրդ-ը: Strategy Analytics-ի տվյալներով՝ 1 մլրդ-ի սահմանագիծը հատվել է ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում: Հատկանշական է, որ ամբողջ աշխարհում 1 մլրդ սմարթֆոն վաճառելու համար պահանջվել է 16 տարի, որոնցից առավել «արդյունավետ» են եղել վերջին մի քանի տարիները: Վերլուծաբանները կանխատեսում է, որ ցուցանիշի կրկնապատկման համար կպահանջվի ևս երեք տարի:

Նշենք, որ որպես առաջին սմարթֆոն ընդունված է ճանաչել Nokia Communicator-ին, որը շուկա է մուտք գործել 1996 թվականին:

Այսօր սմարթֆոնների վաճառքի ծավալով աշխարհում առաջատար են Samsung-ը, Apple-ը և Nokia-ն:

Share