Բաժին. Տնտեսական

ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԳԻՆՈՒ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ 10% ԱՆԿՈՒՄ

Չորային եղանակի և կարկուտի պատճառով այս տարի Եվրամիության անդամ երկրներում գինու արտադրության ծավալները կկրճտավեն 10%-ով: Ըստ կանխատեսումների՝ 2012 թվականին ԵՄ անդամ 27 երկրներում կարտադրվի 144,4 մլն ՀԼ (հեկտոլիտր) գինի՝ նախորդ տարվա 160,5 մլն ՀԼ-ի դիմաց:

Նշենք, որ 2011 թվականին Եվրամիությանը բաժին է ընկել համաշխարհային գինեգործության ոլորտի շուրջ 60%-ը: Նախորդ տարվա արդյունքներով աշխարհում գինու արտադրության ծավալներով առաջատար են եղել Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան:

Սպասվում է, որ այս տարի Ֆրանսիայում գինու արտադրության ծավալները կկրճատվեն 19%-ով և կկազմեն 49,6 մլն ՀԼ, Իտալիայում գինու արտադրությունը կկրճատվի 7.1%-ով և կկազմի 39,5 մլն ՀԼ, Իսպանիայում՝ 5,3%-ով (35,5 մլն ՀԼ):

Share