Բաժին. Տնտեսական

ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐՆ ԱՆՎՃԱՐ ԷԼ.ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԱՆԱԼ ՄԻՆՉԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ը

ՀՀ կառավարությունը որոշել է հարկ վճարողների կողմից մինչև 2012 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ նույնականացման քարտերի միջոցով էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու հետ կապված սպասարկման ծախսերն ամբողջությամբ փոխհատուցել:

Հիշեցնենք, որ «Եկամտային հարկի մասին» նոր օրենքի ներդրման պահանջներից ելնելով` 2013 թվականի հունվարի 1-ից բոլոր գործատուները պետք է ունենան նույնականացման քարտ և էլեկտրոնային ստորագրություն: Դա հնարավորություն կտա եկամտահարկի հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային եղանակով:

Էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է.

1. Ձեռք բերել նույնականացման քարտ` դիմելով ՀՀ Ոստիկանության տարածքային անձնագրային ծառայություն:

Նույնականացման քարտը ՀՀ քաղաքացիությունը և քաղաքացու ինքնությունը հավաստող փաստաթուղթ է: Այն պարունակում է քաղաքացու տվյալները, տվյալների պաշտպանվածությունն ապահովող քարտին հատուկ անհատական կրիպտոգրաֆիկ բանալի, էլեկտրոնային թվային ստորագրության և նույնականացման համար հավաստագրեր:

2. Մինչև 2012 թվականի նոյեմբերի 30-ը դիմել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տարածքային մարմին` գաղտնաբառ ստանալու և հաշվառվելու համար:

Նշենք, որ նույնականացման քարտերը պետք է ձեռք բերեն այն աշխատակիցները, ովքեր պատասխանատու են հաշվետվությունները ներկայացնելու համար:

Share