Բաժին. Տնտեսական

Պետական բյուջեի եկամուտներն ըստ հարկատեսակների. 2023թ. հունվար-հոկտեմբեր

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի 1,895,418 մլն դրամ եկամուտների 94.63% կամ 1,793,634 մլն դրամը գոյացել է հարկերից ու տուրքերից։

Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա.

  • ԱԱՀ ծավալները 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 16.40%-ով և կազմել 611,215 մլն ՀՀ դրամ։
  • Ակցիզային հարկի ծավալներն աճել են 14.11%-ով և կազմել 109,291 մլն դրամ։
  • Շահութահարկի ծավալներն աճել են 44.09%-ով և կազմել 284,123 մլն դրամ։
  • Պետական տուրքի ծավալները նվազել են 43.71%-ով և կազմել 53,909 մլն դրամ։
  • Մաքսատուրքի ծավալներն աճել են 44.82%-ով և կազմել 61,488 մլն դրամ։
  • Բնապահպանական և բնօգտագործման վճարների ծավալները նվազել են 44.23%-ով և կազմել 44,586 մլն դրամ։
  • Շրջանառության հարկի ծավալներն աճել են 27.34%-ով և կազմել 49,958 մլն դրամ։
  • Եկամտային հարկի ծավալներն աճել են 15.10%-ով և կազմել 444,913 մլն դրամ։
  • Սոցիալական վճարումների ծավալներն աճել են 42.42%-ով և կազմել 74,459 մլն դրամ։
  • Այլ հարկերի ծավալներն աճել են 33.05%-ով և կազմել 59,739 մլն դրամ։
  • Հարկերի անցումային գերավճարների ծավալն աճել է 4.76%-ով և կազմել -44 մլն դրամ։

Share