Բաժին. Տնտեսական

2023թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում պանրի արտադրությունը նվազել է 9.7%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 19,210.1 տոննա պանիր։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 9.7%-ով։

Միևնույն ժամանակ, կարագի արտադրությունը նվազել է 1.6%-ով և կազմել 4,035.8 տոննա։ Կաթի արտադրությունն աճել է 19.9%-ով և կազմել 7,406.2 տոննա։ Կաթնաշոռի արտադրության ծավալներն աճել է 23.6%-ով և կազմել 1,785.5 տոննա։ Մածունի արտադրությունն աճել է 6.6%-ով և կազմել 7,777.5 տոննա։ Թթվասերի արտադրությունն աճել է 13.6%-ով և կազմել 5,190.7 տոննա, իսկ պաղպաղակի արտադրությունն աճել է 0.3%-ով և կազմել 8,925.6 հազար լիտր։

Share