Բաժին. Տնտեսական

Ո՞ՐՆ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԲՐԵՆԴԸ

Արդեն 13-րդ տարին անընդմեջ Coca-Cola-ն ճանաչվում է աշխարհի ամենաթանկ բրենդը: Մեկ տարվա ընթացքում այս բրենդի արժեքն աճել է 8%-ով և այժմ կազմում է 77.8 մլրդ ԱՄՆ դոլար:

Interbrand գործակալության կողմից կազմված Best Global Brands – 2012 վարկանիշում Coca-Cola-ին հաջորդում են Apple-ը և IBM-ը` զբաղեցնելով համապատասխանաբար երկրորդ և երրորդ հորիզոնականները: Apple բրենդի արժեքը մեկ տարվա ընթացքում աճել է 129%-ով, IBM-ինը` 8%-ով: Այժմ Apple-ը գնահատվում է 76,5 մլրդ ԱՄՆ դոլար, IBM բրենդը` 75.5 մլրդ ԱՄՆ դոլար:

2012 թվականի աշխարհի ամենաթանկ ապրանքային նշանների վարկանիշի առաջին տասնյակում են հայտնվել նաև Google-ը (69.7 մլրդ ԱՄՆ դոլար), Microsoft-ը (57.8 մլրդ ԱՄՆ դոլար), General Electric-ը (43.6 մլրդ դոլար), McDonald’s-ը (40.0 մլրդ դոլար), Intel-ը (39.3 մլրդ դոլար), Samsung-ը (32.8 մլրդ ԱՄՆ դոլար) և Toyota-ն (30.2 մլրդ ԱՄՆ դոլար):

Նշենք նաև, որ ըստ վարկանիշի տվյալների` վերջին մեկ տարվա ընթացքում գնային կտրուկ աճ է գրանցել Apple բրենդը:

Այս տարի առաջին անգամ վարկանիշում է հայտնվել Facebook բրենդը` զբաղեցնելով 69-րդ հորիզոնականը:

Interbrand գործակալությունն աշխարհի ամենաթանկ ապրանքային նշանների վարկանիշը կազմելիս դիտարկում է երեք հիմնական ցուցանիշ`  ընկերության գործունեության ֆինանսական արդյունքները, «բրենդի դերը»` ապրանքների և ծառայությունների նկատմամբ պահանջարկի ձևավորման գործընթացում, և «բերնդի ուժը»` որպես ընկերության ապագա հաջող գործունեության երաշխիք:

Share