Բաժին. Տնտեսական

2023թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում արտահանումն աճել է 44.7%-ով

2023թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 17,877.8 մլն ԱՄՆ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 42.4%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 3,985 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2023թ.-ի հունվար-նոյեմբերին Հայաստանն արտահանել է 6,946.4 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 10,931.4 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճը կազմել է 44.7%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 41.0%։

Share