Բաժին. Տնտեսական

2023թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 264,056 դրամ

2023թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 264,056 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Նշենք, որ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 15.5% աճ։

Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10.4%-ով և կազմել 199,699 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 16.3%-ով և կազմել 290,305 դրամ։

Հիշեցնենք, որ աշխատավարձի հաշվարկի համար կարող եք օգտվել «Բիզնես 24»-ի աշխատավարձի հաշվիչից։

Share