Բաժին. Տնտեսական

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2023թ.-ի հունվար-հոկտեմբերին

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 5.795 մլրդ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 38.55%-ով կամ 1.612 մլրդ դոլարով։

Արտահանման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն աճել են 63.03%-ով կամ 1.11 մլրդ դոլարով և կազմել 2.872 մլրդ դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 49.57%-ը։

Երկրորդն ԱՄէ-ն է՝ 822.4 մլն դոլար, +97.65% կամ +406.33 մլն դոլար։ Էմիրություններին է բաժին ընկնում արտահանման ծավալի 14.19%-ը։

Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 347.54 մլն դոլար, +17.66% կամ +52.156 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալի 6.00%։

Չորրորդ հորիզոնականում Նիդերլանդներ է՝ 229.95 մլն դոլար, +27.92% կամ +50.19 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 3.97%-ը։

Իրաքը հինգերորդն է՝ 149.29 մլն դոլար, -23.76% կամ -46.52 մլն դոլար։ Իրաքին բաժին է ընկնում արտահանման ծավալների 2.58%-ը։

Վեցերորդ տեղում Վրաստանն է՝ 119.46 մլն դոլար, -9.03% կամ -11.86 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 2.06%-ը։

Յոթերորդը Բուլղարիան է՝ 95.06 մլն դոլար, -52.03% կամ -103.1 մլն դոլար։ Բուլղարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.64%-ը։

Ութերորդ հորիզոնականում Բելառուսն է՝ 91.85 մլն դոլար, +65.33% կամ +36.296 մլն դոլար։ Բելառուսին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.59%-ը։

Իններորդը Բելգիան է՝ 84.16 մլն դոլար, +15.8% կամ +11.48 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.45%-ը։

Տասնյակը եզրափակում է Իրանն՝ 79.17 մլն դոլար, -13.67% կամ -12.5 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.37%-ը։

Ինչ կայանում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից արտահանման ծավալներն աճել են 65.04%-ով կամ 1.216 մլրդ դոլարով և կազմել 3.086 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է 52.24%-ով կամ 958.6 մլն դոլարով և կազմել 2.794 մլրդ դոլար։ ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 53.25%, իսկ ԵԱՏՄ երկրներին՝ 48.21%։

Եվրամիության ուղղությամբ արտահանման ծավալները նվազել են 3.53%-ով կամ 23.568 մլն դոլարով և կազմել 643.61 մլն դոլար։ Եվրամիությանը բաժին է ընկնում արտահանման ծավալների 11.11%-ը։

Share