Բաժին. Տնտեսական

2023թ.-ին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.4%-ով

2023թ. հունվար – դեկտեմբեր ամիսներին, 2022թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 9.4%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, շինարարության և ծառայությունների ծավալները, նվազել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը։

Այսպես, հունվար – դեկտեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4.1%-ով, շինարարությունն աճել է 14.8%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 25.7%-ով, բնակչության մատուցված ծառայությունների ծավալն աճել է 10.3%-ով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 0.3%-ով։

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 2,783,214.8 մլն ՀՀ դրամ, շինարարության ծավալը՝ 619,686.0 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 5,492,384.2 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 3,025,912.2 մլն ՀՀ դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 948,040.1 մլն ՀՀ դրամ։

Ինչ կայանում է սպառողական գների ինդեքսին, ապա այն կազմել է 102.0%։

Share