Բաժին. Տնտեսական

2023թ.-ին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 269,994 դրամ

2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 269,994 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։ Նշենք, որ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 14.6% աճ։

Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 11.4%-ով և կազմել 208,323 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 15.0%-ով և կազմել 295,132 դրամ։

Հիշեցնենք, որ աշխատավարձի հաշվարկի համար կարող եք օգտվել «Բիզնես 24»-ի աշխատավարձի հաշվիչից։

Share