Բաժին. Տնտեսական

«ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ 2012». ՀԱՆԳԱՆԱԿՎԵԼ Է 21.4 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական՝ 15-րդ հեռուստամարաթոնի շրջանակներում հանգանակությունների ընդհանուր գումարը կազմել է 21 մլն 422 հազար 477 ԱՄՆ դոլար։ Այս տարի հեռուստամարաթոնը կազմակերպվել էր «Մեր գյուղը» խորագրի ներքո:

Հավաքված գումարը ուղղվելու է Հայաստանի և Արցախի գյուղական համայնքների զարգացմանը, ինչպես նաև սիրիահայերի խնդիրների լուծմանը: 

Նախորդ տարի հիմնադրամի դրամահավաքի գումարը կազմել էր մոտ 30,9 մլն ԱՄՆ դոլար, 2010 թվականին՝ 20.8 մլն ԱՄՆ դոլար:

Share