Տնտեսական

Bild. Ուկրաինայից փախստականների միայն 25%-ն է աշխատում Գերմանիայում

Գերմանիայում Ուկրաինայից եկած փախստականների միայն 25.2%-ն է աշխատանք գտել՝ չնայած աշխատատեղերի թվի աճին։ Այս մասին հայտնում է Bild թերթը։

Ինչպես նշում է հրատարակությունը, ԵՄ բոլոր երկրներում ուկրաինացի փախստականներին աշխատանքի տեղավորման հարցում իրավական պահանջները գրեթե նույնական են, սակայն ֆինանսական առումով կան տարբերություններ։ Փորձագետների կարծիքով, Գերմանիան վճարում է բարձր նպաստներ՝ 563 եվրո մեկ մեծահասակի համար և 357-471 եվրո մեկ երեխայի համար, իսկ կառավարությունը հոգում է նաև բնակարանային և լրացուցիչ ծախսերը:

Ըստ Bild-ի՝ աշխատանք գտնելը դժվարացնող գործոն է կրթությունն։ Գերմանիայում Ուկրաինայից փախստականների 72%-ը բարձրագույն կրթություն ունի և համարվում է գերորակավորված մասնագետ, ինչը հետաձգում է հմտությունների հաստատման ընթացակարգը։

Share