Բաժին. Տնտեսական

ԱՅՍ ՏԱՐԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ «ՍԵՎ ՈՒՐԲԱԹ»-Ն ԱՆՑԵԼ Է ՈՉ ԱՅՆՔԱՆ ԱԿՏԻՎ

Այս տարվա տոնական զեղչերի առաջին օրը, որը հայտնի է որպես «Սև ուրբաթ», ամերիկյան առևտրի կենտրոնները գրանցել են առևտրի ծավալների 1.8% անկում՝ նախորդ տարվա համեմատ: Անցյալ շաբաթվա վերջին աշխատանքային օրը՝ նոյեմբերի 23-ին, ամերիկացիները երկրի խանութներում ծախսել են շուրջ 11,2 մլրդ ԱՄՆ դոլար: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Հատկանշական է, այս տարի «Սև ուրբաթ»-ն առանձնացել է օնլայն վաճառքի ծավալների աճով: Այսպես, այս տարի, նախորդ տարվա համեմատ, ինտերնետով վաճառքի ծավալների աճը կազմել է 20.7%:

Վերլուծաբանները կանխատեսում են, որ այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ամերիկյան խանութների և առևտրի կենտրոնների վաճառքի ծավալները կաճեն շուրջ 3.3%-ով:

Ըստ անկախ գնահատականների՝ տարվա վերջին երկու ամիսներին ամերիկյան խանութներին, սովորաբար, հաջողվում է ամերիկացիներից «քաղել» տարեկան հասույթի մինչև 40%-ը:

Share