Բաժին. Տնտեսական

Պետական բյուջեի եկամուտներն ըստ հարկատեսակների. 2023թ.

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի 2,358,733.5 մլն դրամ եկամուտների 94.20% կամ 2,221,924.8 մլն դրամը գոյացել է հարկերից ու տուրքերից։

Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա.

  • ԱԱՀ ծավալները 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 12.89%-ով և կազմել 767,173 մլն ՀՀ դրամ։
  • Ակցիզային հարկի ծավալներն աճել են 17.21%-ով և կազմել 149,446 մլն դրամ։
  • Շահութահարկի ծավալներն աճել են 44.31%-ով և կազմել 321,520 մլն դրամ։
  • Պետական տուրքի ծավալները նվազել են 36.86%-ով և կազմել 67,448 մլն դրամ։
  • Մաքսատուրքի ծավալներն աճել են 32.81%-ով և կազմել 75,286 մլն դրամ։
  • Բնապահպանական և բնօգտագործման վճարների ծավալները նվազել են 36.79%-ով և կազմել 60,643 մլն դրամ։
  • Շրջանառության հարկի ծավալներն աճել են 28.13%-ով և կազմել 52,189 մլն դրամ։
  • Եկամտային հարկի ծավալներն աճել են 16.8%-ով և կազմել 554,537 մլն դրամ։
  • Սոցիալական վճարումների ծավալներն աճել են 40.08%-ով և կազմել 90,292 մլն դրամ։
  • Այլ հարկերի ծավալներն աճել են 47.09%-ով և կազմել 83,453 մլն դրամ։
  • Հարկերի անցումային գերավճարների ծավալն աճել է 46.73%-ով և կազմել -65 մլն դրամ։

Share