Բաժին. Տնտեսական

FITCH-Ն ԻՋԵՑՐԵԼ Է ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ

Միջազգային Fitch վարկանիշային գործակալությունը միանգամից 5 աստիճանով իջեցրել է Արգետինային սուվերեն վարկային վարկանիշը` սահմանելով այն СС մակարդակում: Կանխատեսումը սահմանվել է «բացասական»:  Միևնույն ժամանակ, դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշը B մակարդակից իջեցվել է և սահմանվել С մակարդակում, ինչը նշանակում է, որ երկիրը հավանական դեֆոլտից հեռու է երկու աստիճանով: Այս մասին նշվում է գործակալության պաշտոնական հայտարարության մեջ:

Share