Բաժին. Տնտեսական

ԼՈՆԴՈՆԸ ԿԱՐՈՂ Է ԶՐԿՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ

Ներկայիս եվրոպական պարտքային ճգնաժամի պայմաններում Եվրոգոտու ներկայացուցիչներին սկսել է առավել նյարդայնացնել Լոնդոնի՝ Եվրոպայի գլխավոր ֆինանսական կենտրոնի կարգավիճակը: Եվրոպացիների կարծիքով՝ Մեծ Բրիտանիան, որը չի ցանկանում միանալ Եվրոգոտուն, չի կարող լինել Եվրոպայի ֆինանսական կենտրոնը:

Ֆրանսիայի կենտրոնական բանկի նախագահ Քրիստիան Նուայեն վստահ է, որ Լոնդոնը պետք է զրկվի եվրոպական ֆինանսական կենտրոնի կարգավիճակից, ինչը հնարավորություն կտա առավել ուժեղացնել ֆինանսական վերահսկողությունը Եվրոգոտու ֆինանսական շուկայի նկատմամբ:

Քրիստիան Նուայեի գնահատմամբ՝ Եվրոպայի ներկայիս ֆինանսական կենտրոն համարվող Լոնդոնը կարելի բնորոշել որպես «օֆշոր», այլ ոչ թե ակտիվ ֆինանսական կենտրոն:

Share